28 03 2024

Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ

Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ

ՀՀ ներկա իշխանության վարած ազգագործան քաղաքականության հետեւանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ: Այս մասին հայտարարություն է տարածել  ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում ասվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը եւս մեկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացահայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամությունը։

 

«Այս անգամ հերթը Տավուշի մարզինն է։ ՀՀ ներկա իշխանության վարած ազգագործան քաղաքականության հետեւանքով թշնամուն են հանձնվում ռազմավարական նշանակության տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագույն սպառնալիքներ։

Արցախի հանձնումը միայն սկիզբ էր։ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրավունքների բարձրացման եւ հետապնդման բացառիկ լիազորություն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրված պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը եւ նրանց գործունեութեանը խոչընդոտելը նշանակում է հրաժարվել այդ իրավունքներից։

Արցախի կարգավիճակի եւ արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի հարցերը հայության օրակարգի վրա են եւ մինչեւ չլուծվեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիվ եւ իրական խաղաղություն։

Հ.Յ.Դաշնակցությունը անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջեւ գիտակցաբար եւ համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանությունը։

Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժեքների ու կառույցների դեմ պայքարելու քաղաքականությանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակության բարձրացման ու հզորացման վրա։

Համոզված ենք՝ Հայաստանում եւ Սփյուռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտութիւն է։ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ