Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է. Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է։
Այս մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո ստիպված է եղել լքել իր տունը:
Նրանց վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է»,- գրել է դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը