26 03 2024

Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է. Արցախի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է։

Այս մասին X-ում գրել է  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ 9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո ստիպված է եղել լքել իր տունը:

Նրանց վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է»,- գրել է դեսպանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ