22 03 2024

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչները հավաք են իրականացրել

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչները հավաք են իրականացրել

Մարտի 21-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել բնակիչների հավաք՝ քննարկելու են Տավուշից 4 գյուղերի հանձնման հարցը:

YerevanToday-ը զրուցել է Ոսկեվանի վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ՝  պարզելու, թե ինչ հավաք է եղել և ինչպիսի տրամադրություններ են տիրում գյուղում:

«Հավաքվել ենք գյուղացիներով, քննարկել, որ, Աստված չանի, կռիվ լինի, հասկանանք ինչ ենք անում: Մարդիկ չեն մտածում, որ դուրս կգան գյուղից, պաշտպանելու են գյուղը»,- նշեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ տարածքների հանձման պարագայում Ոսկեվանի համար փակվում է դեպի Իջևան և Ոսկեպար տանող ճանապարհը, ինչպես նաև ադրբեջանցիները չափից շատ մոտենում են գյուղին:

Հարցին, թե արդյո՞ք մինչ Փաշինյանի այցը գյուղացիները կամ գյուղերի վարչական ղեկավարները որևէ կերպ տեղեկացվել են 4 գյուղերի հանձնման և դրա հետևանքով առաջացող վտանգների մասին՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Ո՛չ»:


Կարդացեք նաև
.

«Կարճ ասած»․ Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է

Ավելի լավ է մեռնենք հոտնկայս` որպես ազգ, քան ոչխարի պես ամեն ինչ տանք. Քաղաքացիները՝ Տավուշից 4 գյուղեր հանձնելու մասին


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ