Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ եմ անում մեր գործընկերներին, որ անեն հնարավոր ամեն բան, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, և հենց դրա համար պետք է ավելացնենք մեր աջակցությունը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը