18 03 2024

ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. Տիգրան Աբրահամյան

ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն այն մասին են, թե ո՞ւր է շարժվելու Հայաստանը: Եվրոպա՞, ԱՄՆ, թե՞ մնալու է իր տեղում, բայց արդեն «կոտրած տաշտակի» առաջ:
Հայաստանի «եվրոպական ապագա»-ի որոշ նրբերանգներին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան։

Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ»,- գրում է Արմեն Աշոտյանը:

Եվ իսկապես, ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։

Այդ դեպքում ուր է՞ գնում Հայաստանը: Դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ