Սա ևս մեկ առիթ է քննարկելու Հայաստանի ապագայի տեսլականը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի՝ «ԵՄ-ի ու Հայաստանի միջև ավելի սերտ կապերի» և «Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության» մասին երեկ ընդունած բանաձևին:
«Սա պետք է դնենք հանրային քննարկման: Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող այս ուղերձի վերաբերյալ։ Նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը։ Միևնույն ժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման ուղղությամբ»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը