Մենք տեսել ենք ՀՀ ղեկավարության մեկնաբանությունն այս թեմայով, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով, դիվանագիտական խողովակներով ոչինչ չենք ստացել. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հայտարարությունը:
«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական մշակման արդյունքում: Կցանկանայինք ընդգծել, որ նշված հայտարարությունը հայկական կողմն արել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին: Դժվար թե նման նախաձեռնությունները համապատասխանեն Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերին՝ հատկապես հաշվի առնելով այն առաջադրանքները, որոնց ուղղությամբ ուս ուսի տված երկար տարիներ արդյունավետ աշխատել են ռուս և հայ սահմանապահները», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը