Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններ կսկսեն։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Զորավարժությունների հիմնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 12-ին Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի ցամաքային և օդային ստորաբաժանումների և Օմանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում։
Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, ներառյալ միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, զորավարժություններին մասնակցող երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը և երկրների կարողության ցուցադրումը համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը