20 01 2024

Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները կանցկացվեն երկրների միջև ստորագրված համատեղ գործողությունների ծրագրի համաձայն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտավարական զորավարժություններն անցկացվելու են ծովային հետեւակի եւ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ