09 03 2024

Սինանյանը վիրավորել է Ցյուրիխում հայ համայնքի ներկայացուցիչներին. պատճառն Արցախի դրոշն է եղել 



Զարեհ Սինանյանի երեկվա սադրիչ եւ վիրավորական պահվածքը Ցյուրիխի (Շվեյցարիա) հայ համայնքի հետ առաջացրել է համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների վրդովմունքն ու զայրույթը։ Այս մասին գրել է Ցյուրիխի հայ համայնքի ներկայացուցիչ Մանուկ Մալխասյանը եւ տեսանյութ հրապարակել:

 «Ինչպե՞ս կարելի է դասական սփյուռքահային (ոչ հայաստանցի) պիտակավորել «նախկին» եւ «մերժված»։ Եւ այդ ամենի «պատճառը» Արցախի անմեղ դրոշն էր։ Ստորեւ մի փոքր դրվագ այդ հանդիպումից»,- գրել է նա։

Համայնքի ներկայացուցիչները պատմեցին, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ համայնքի ներկայացուցիչներից Կարո Օհանյանը դահլիճ է մտել Արցախի դրոշը ուսերին գցած: Դա չի վրիպել Սինանյանի ուշադրությունից, որը ասել է, որ «լավ կլիներ Հայստանի դրոշը ուսերիդ գցած գայիր»:

Համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սինանյանը անպարկեշտ վարք է ցուցաբերել՝ վիրավորելով համայնքի ներկայացուցիչներին՝ անվանելով նախկին, մերժված:

«Դուք ժողովրդի կողմից մերժված եք, իսկ մենք ժողովրդի կողմից ընտրված ենք, իմացեք»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ