08 03 2024

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ես շնորհակալ եմ Թուրքիային հուսալի աջակցության համար։

Այս մասին իր X-ում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մենք շահագրգռված ենք թուրքական պաշտպանական ընկերությունների հետ երկկողմ համագործակցության և համատեղ արտադրության ամրապնդմամբ։

Մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը՝ ազատ արձակելու մեր ռազմագերիներին, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին, որոնք գտնվում են ռուսական գերության մեջ», - գրել է Զելենսկին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ