Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող «բազմազանության պաշտպանություն.պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ֆրանսիային մեղադրել է մուսուլմանների նկատմամբ բացահայտ խտրական քաղաքականություն վարելու մեջ։
«Ֆրանսիան, նեոգաղութատիրության իր ավանդական քաղաքականության հետ մեկտեղ, բացահայտորեն վարում է մուսուլմանների նկատմամբ ճնշումների և խտրական քաղաքականություն, կազմակերպում է իսլամաֆոբական տարբեր արշավներ»,- ասել է նա:
Ըստ Ալիևի՝ այդ երկրում մզկիթները, Մահմեդական մշակութային կենտրոնները և գերեզմանատները ենթարկվում են տարբեր տեսակի պղծումների, ճնշվում են մահմեդական քաղաքացիները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը