Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից ծառայություն իրականացնելու հայկական կողմի դիրքորոշման մասին։
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանն այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունի, ինչի մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով»,- «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալը իրավական ինչ կարգավորումներով է իրականացվելու հարցին արձագանքելով նշել է Արմեն Գրիգորյանը։
Ճշգրտող հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը՝ Արմեն Գրիգորյանը մանրամասնել է. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայությունները պետք է ծառայությունն իրականացնեն ամողջությամբ»։
Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ անկախության շրջանում Հայաստանը տարբեր կարողություններ է ձեռք բերել եւ հիմա «ունի կարողություն՝ օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը