06 03 2024

«Հողեր հանձնելու թեմա այս իշխանությունները չունեն․ ընդհակառակը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ 2019-ին



5 տարի առաջ՝ 05․03․2019թ․, Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ Եռաբլուր այցելած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պատմում է Վազգեն Սարգսյանի մասին՝ ներկայանալով որպես նրա ընկեր, այնուհետև պատասխանում է լրագրողների հարցին, թե՝ վերջին շրջանում ակտիվացել են հողերը հանձնելու վերաբերյալ խոսակցությունները։

Նա ասում է․ «Հողեր հանձնելու թեմա այս իշխանությունները չունեն․ ընդհակառակը՝ նրանք գնում են մեր երկիրն ամրապնդող գործընթացի։ Ովքեր միտինգներ են անում և հողերը հանձնելու մասին են խոսում, իրենց պետք է հարցնեք, թե ով է էդպիսի բան ասել կամ որտեղից են լսեսլ։

Ռոբերտ Քոչարյանն էլ էր մեկուսարանից մտահոգված, բայց ինքը բանակցում էր փոխզիջումային տարբերակի մասին։ Սերժ Սարգսյանն էլ։ Բայց Փաշինյանը դեռ չի սկսել բնակցությունները, հիմա պարզապես գնում են մեկը մյուսին ճանաչելու։

Փոխզիջումները լինում են երկու կողմից։ Ադրբեջանը դեռ իր փոխզիջումների մասին չի ասել, Հայաստանը ո՞նց կարող է զիջումների մասին որևէ բան ասի»։

Անդրանիկ Քոչարյանն այս տարի Վազգեն Սարգսյանի շիրիմին չէր այցելել, այլ բավարարվել էր ֆեյսբուքյան գրառումով և չէր անդրադարձել հարցին, թե ինչու տապալվեց Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ տված խոստումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ