Այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց․
«Վազգեն Սարգսյանի ժամանակ մենք ֆիդայական ջոկատներից, երկրապահներից ձևավորել ենք կանոնավոր բանակ, այն զինել, սպառազինել ենք, այդ սպառազինության զգալի մասը ձեռք ենք բերել մեր ռազմավարական գործընկերներից, զգալի մասն էլ որպես ավար խլել ենք հակառակորդից՝ մարտական գործողությունների ժամանակ։ Մարտական հերթապահության ժամանակ անընդհատ կատարելագործվելով, միջազգային զորավարժություններին մեր դերակատարությունը ցույց տալով՝ մենք այդ բանակի ուժը կարողացել ենք ցուցադրել, և դա հիմք է հանդիսացել, որպեսզի մեր երկրի ղեկավարները նաև բանակցային գործընթացում, հաստատուն կերպով, բռունցքը սեղանին խփելով, մեր շահերն առաջ տանեն։ Այս իշխանությունների ժամանակ այդ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն, այլ կերպ չի կարելի ասել, երբ հանրապետության ղեկավարն ասում է՝ ով ինչ ունի տանը, վերցնի, գնա, մասնակցի մարտական գործողություններին, այլ կերպ չի կարելի ասել, երբ մոբիլիզացիա չկազմակերպվեց ու բանակին թիկունք չկանգնեցին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը