01 03 2024

Ադրբեջանցիները գնալու են սադրանքների այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք․ Սեյրան Օհանյան



Այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց․

«Զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ պայմանագրի համաձայն են ռուս սահմանապահները գտնվում Սյունիքում։ Եթե չկա այսպիսի պայմանագիր, դա նշանակում է, որ երբ եղել է անհրաժեշտություն, ՀՀ իշխանությունները, երբ նեղն են ընկել, բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել։ Այս քննարկումները եղան այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ ռուս սահմանապահները կանխել են կամ թույլ չեն տվել, որ եվրոպական դիտորդները հայտնվեն այնտեղ։ Այսօր դեմ առ դեմ կանգնած են Ադրբեջանի ԶՈւ-ի ու ՀՀ-ի ԶՈւ ստորաբաժանումները։ Ստորաբաժանումների միջև ցանկացած սադրանք կանխելը, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը, մինչև կանխելը ուսումնասիրելը, թե Ադրբեջանը ինչ ապատեղեկատվություն է տարածքում, ինչ սադրանքների կարող է գնալ մեր ԶՈւ-ի գործառույթն է։ Եթե տեղի հրամանատարությունը խելացի կերպով վարվեր, 4 զոհ չէինք ունենա։ Ու ամենակարևորը, որ այդ գործողությունից հետո որևէ հակագործողություն չեղավ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ