26 02 2024

Պատերազմի օրերին տարօրինակ բան զգացի․ Անհասկանալի տեղեր էին խփում. Պարգև Սրբազան



Անհասկանալի պատերազմ և անտրամաբանական: Այս մասին Yerevan.Online-ին ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«Ես այդ պատերազմի օրերին տարօրինակ բան զգացի: Ես արդեն զայրանում էի՝ ինչ-որ բան այն չէր գնում: Ասում էի՝ եղբայր ինչո՞ւ եք Բաշիրի գյուղին խփում, Կիրովաբադի վերջին շենքերին խփում՝ անիմաստ բան: Ասում էի՝ լուր տվեք թող Մինգեչաուրի էլեկտրակայանին խփեն, մի 3 ամիս լույս չլինի, կապը կտրվի, գնացքները չգան․ Եվլախի կամուրջին խփեք, որ օգնություն չգա ռազմական, երկաթգծի կայարանին խփեք շարքից հանեք, որ տանկերը, զինվորները, ուտելիքը չգան: Անհասկանալի տեղեր էին խփում:

Հետո՝ Գորիսից ներքև՝ Տեղ գյուղում հրթիռները 4 օր դրել էին, որ պետք է խփեին ու փախչեին, 4 օր թողեցին եկան F16-ով խփեցին: Ինչի՞ համար…»,- պատմել է նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ