26 02 2024

Հայաստանում կարող է ներդրվել նոր հարկատեսակ՝ ախմախության հարկ․ 168.am

Հայաստանում կարող է ներդրվել նոր հարկատեսակ՝ ախմախության հարկ․ 168.am

168․am-ը գրում է․ Պետությունը՝ որպես հանրային կյանքի կազմակերպման բարձրագույն ձև, ունի մի շարք մենաշնորհային իրավունքներ։ Պետությունը, օրինակ, ունի բռնության բացառիկ իրավունք և հանրության բնականոն կենսագործունեությունը, ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու նպատակով բռնություն կիրառելու իրավունք և պարտականություն։

Պետությունն ունի նաև հարկեր սահմանելու ու գանձելու բացառիկ իրավունք, որը, կրկին նույն սկզբունքով, կարող է և պարտավոր է իրացնել՝ բազմաթիվ համահասարակական խնդիրներ լուծելու համար։

Բոլոր այդ իրավունքները, մենաշնորհներն ապրիորի վերագրվում են պետությանը, սակայն գործնականում տրվում են տվյալ պահի իշխանությանը, որը ձևավորվում է հանրության կողմից։ Այսինքն՝ հասարակությունն է՝ ընտրելով այս կամ այն քաղաքական ուժին, նրան մանդատ տալիս՝ կիրառելու բռնություն, սահմանելու հարկեր, և այսպես շարունակ։ Արդյունավետ կամ ոչ արդյունավետ պետական կառավարումը, հետևաբար, ի թիվս մի շարք այլ դրսևորումների, նշանակում է նաև բռնության, հարկեր սահմանելու ու գանձելու մենաշնորհի խելամիտ կամ չմտածված իրացում։

Հայաստանում վաղուց պետության այդ մենաշնորհային իրավունքներն իրացվում են ոչ թե խելամտության, այլ հակաբանականության կանխավարկածով։ Բռնության իրավունքն իրացվում է միայն իշխանություններին ընդդիմացողների նկատմամբ, պետական բարձրաստիճան պաշտոնյաները բռնությունն իրացնում են անձամբ՝ սեփական ավտոշարասյունով վրաերթի ենթարկելով՝ սպանել քաղաքացուն (օրինակ՝ հղի կնոջը), կամ, եթե քաղաքացու բախտը բերում է, կարող է կյանքի փոխարեն վճարել միայն պաշտոնյայի կողմից երեսին թքելու տհաճությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ