ԱԳՆ ենք բերել նարդի, թենիս, դոմինո, թող զբաղվեն ու սփոփեն իրենց անգործությունը․ ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան
Այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀԿ երիտասարդները։ Ակցիայի ժամանակ պարզվել էին Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների նկարները։
«Այսօր դատարկաձեռն չենք եկել, որպեսզի ԱԳՆ-ի անգործությունը մի քիչ մեղմվի ու ինչ-որ բանով զբաղվեն, նրանց բերել ենք տարբեր խաղեր՝ դոմինո, նարդի, թենիս, բատմինտոն, գոնե կկարողանան սփոփել իրենց անգործությունը։
Բերել ենք նաև ամենակարևորը՝ մոնոպոլիա, ինչը շատ հոգեհարզատ է սրանց։ Թե՛ այս խաղի մեջ, թե՛ այս իշխանությունների մոտ կա մի պրիցիպ՝ եթե ձեզ առաջարկում են շատ գումար, կվաճառեք ցանկացած բան»,- ասաց երիտասարդներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը