16 02 2024

Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում․ Տիգրան Աբրահամյան

Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է

«Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ):

Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:

Անհնար է թերագնահատել կամ շրջանցել տարածաշրջանային երկրների, մասնավորապես Իրանի դերն այս զարգացումներում, մանավանդ, որ մի քանի կարևոր ուղղություններում երկկողմ շահերը համընկնում են և կարող են ծառայել ընդհանուր նպատակներին:

Մյուս կողմից, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ, որտեղ դեռ պարզ չէ, թե ով կշահի, բայց միանշանակ է, որ Հայաստանը կկորցնի:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է անկայունություն և ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում:

Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար, բայց դա կապված է մեծ թվով գործոններից, որոնց ապահովումը տարբեր պատճառներով բարդ կլինի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ