14 02 2024

Տեղի ունեցածը հաստատում է եռակողմ համաձայնությանը վերադառնալու անհրաժեշտությունը. Մարիա Զախարովա

Տեղի ունեցածը հաստատում է եռակողմ համաձայնությանը վերադառնալու անհրաժեշտությունը. Մարիա Զախարովա

«ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով և կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով:

«Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան։

«Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեության հետ կապված ռուս-ադրբեջանական շփումների նախապատրաստումը շարունակվում է: Մեր երկխոսությունն այս փուլում կանոնավոր է և կառուցողական։ Քննարկված հարցերի թվում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադառնալու հեռանկարները՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկությունների կազմակերպումը և մշակութային, պատմական և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ