Պաշտպանության նախարարությունը հայտնել է մի շարք նոր նշանակումների մասին:
Մասնավորապես՝
Գնդապետ Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ։
Գնդապետ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ։
Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամո Քոչունցն ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, նրան փոխարինել է գնդապետ Արթուր Երոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը