13 02 2024

Պաշտպանության նախկին նախարարը՝ վերջին իրադարձությունների մասին



ՀՀ քաղաքական էլիտայի բարձիթողի վիճակը, նորմալ քաղաքական կյանքով ապրելը չի համապատասխանում այն իրավիճակին, որը գոյություն ունի առաջին գծում կամ այն նույն Ներքին Հանդում, որի քաղաքացիները թշնամու անմիջական ազդեցության տակ են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանցիները միայն հասկանում են ուժի լեզուն։ Այստեղ ուժն է ծնում իրավունք սկզբունքը պետք է գործի։ Նախկինում նման գործողությունների հավանականության շրջանակում իրականացվում էին և՛ կանխարգելիչ միջոցառումներ, և՛ պարտադրողի դերում հայկական բանակն էր։ Պետք է ամեն ինչ անել, կանխարգելել, ամեն ինչ անել ու թույլ չտալ, որ նման գործողություններ ադրբեջանցիները իրականացնեն։ Եթե այսօր արդեն իրականացրել են, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկվի, համաչափ և նույնիսկ ոչ համաչափ պատասխան պետք է տրվի»,- մասնավորապես նշել է Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ