Ադրբեջանում դժգոհ են Հայաստանի ներկայացրած ականապատ դաշտերի տեղեկամատյաններից
Հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։
Ըստ ANAMA-ի՝ ներկայացված ձևաթղթերը հիմնականում բաղկացած են Քարվաճառի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի գրառումներից։
Այնուամենայնիվ, ANAMA-ն նշում է, որ «ձևերի վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, և կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը