Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրի մեջ կարևոր ու գործուն կետերի բացակայությունը և Արցախի հարցի վերաբերյալ Ադրբեջանի վերաբերմունքը հետին պլան են մղում խաղաղության գործընթացը։
«Այս ամենը բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է։ Հայաստանը պետք է օգտագործի մեր շահերը, ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո ու գնա զիջումների։ Մենք պետք է մասնակցենք այնպիսի հանդիպումների, որտեղ Հայաստանի շահն է առաջ տարվելու»,- հավելեց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը