ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այն կարծիքին է, որ մշակութային օջախները լավագույն վայրերը չեն հոգեհանգստի կազմակերպման համար։
«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձավ նաև Զեյթունի հանրակացարանի վերանորոգմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը