07 02 2024

Տպավորություն եք ստեղծում, թե բոլորը կոռումպացված են, բացի Ձեզանից, խեղճ նիկոլն ինչ անի. Ագնեսա Խամոյան



Ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում եք, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց 2018-ից առ այսօր նման դեպքերը բազմաթիվ են: Վերջերս մի հրապարակում եղավ, հետաքննող լրագրողները գնացել էին ՔՊ-ին 2,5-ական միլիոն էին նվիրաբերել, բայց նրանցից շատերը դրա մասին չէին էլ իմացել: Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Դուք ՔՊ կուսակցության վարչության նախագահն եք, բայց չեք կարողանում ապահովել կուսակցության ֆինանսական թափանցիկությունը, ինչ վստահություն պխետք է ունենանք, որ նույնը կարողանում եք իրականացնել վարչապետի պաշտոնում»,-հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ մի պաշտոնյան չի կարող ամեն ինչ հրապարակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ