05 02 2024

Թուրքիայի մի շարք բանկեր փակել են ռուսական ընկերությունների հաշիվները

Թուրքիայի մի շարք բանկեր փակել են ռուսական ընկերությունների հաշիվները

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ճնշման պատճառով Թուրքիայի և Ռուսաստանի միջև վճարումների խնդիրը կարող է քննարկվել ամենաբարձր մակարդակով, համապատասխան գերատեսչությունները պատրաստում են առաջարկներ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական բանկային հատվածի աղբյուրը։

Նշվում է, որ Թուրքիայի մի շարք մասնավոր բանկեր փակել են ռուսական ընկերությունների հաշիվները, դա պայմանավորված է պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ-ի աննախադեպ ճնշումներով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը ծանոթ է իրավիճակին. Մոսկվան երկխոսություն է վարում Անկարայի հետ։

«Մեծ հավանականություն կա, որ այդ հարցը երկու երկրների ղեկավարների կողմից կքննարկվի հաջորդ բանակցություններում՝ տնտեսական հարաբերությունների համատեքստում: Գերատեսչություններն աշխատում են առաջարկների վրա, որոնք կարող են ներկայացվել ղեկավարների քննարկմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փետրվարի 12-ին այցելել Թուրքիա, սակայն դիտարկվում է նաև այլ ժամկետների հնարավորությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ