Իշխանությունը պայքարում է «Մայր Հայաստան»-ի դեմ՝ փորձելով լռեցնել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած հրատապ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ տեղեկացնելով, որ խմբակցության անդամները կմասնակցեն Երևանի ավագանու արտահերթ նիստին, որտեղ կքննարկվի ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցը:
«Ալիևի օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր սահմանադրություն իրացնել և այս պայմաններում իշխանությունները պայքարում են բոլոր այն ուժերի, անհատների դեմ, ովքեր իրենց վերահսկողությունից դուրս են, իրենց ընդդիմախոսներն են և փորձում են լռեցնել. մեկին բանտ են նստեցնում, մյուսին ահաբեկում են, մյուսին մանդատից են փորձում զրկել»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը