Աննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամում զբաղեցրածս պաշտոնից։ 1,5 տարի տևած դատավարությունից հետո աշխատանքի ներկայացա մի քանի օր։ Այս իշխանությունների օրոք չեմ շարունակելու աշխատել նրանց ենթակայության տակ գտնվող որևէ կառույցում, այն էլ դաշնակահար-նախագահի հետ նույն հարկի տակ, որտեղ հաճախ լինում է նաև վարչապետ կոչեցյալը։
10 տարի շարունակ Հիմնադրամում ձեռքբերածս հմտությունները, իմ ողջ ներուժն ու աշխատասիրությունը կխնայեմ այս իշխանություններից ազատագրվելուց հետո մեր երկրի վերականգման և բարգավաճման գործին օգտակար լինելու համար։ Լիահույս եմ, որ ԳԱԼՈՒ Է ԱՅԴ ՕՐԸ։
Բաայց…. մի քանի հարց ունեմ Հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Արշամյանին, որոնց նա չի պատասխանի, բայց այդ հարցերը պարտադիր պետք է հնչեն.
1. Պարոն Արշամյան, լինելով պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ի՞նչ կարծիքի եք Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելու և ապագա սերունդներին կեղծ ու թերի պատմություն, կեղծ աշխարհագրություն (առանց Արցախի հետքի) մատուցելու խայտառակ նախաձեռնության մասին։ Նորմա՞լ է, որ ձեր սիրելի նախկին լրագրող-խմբագիրը արդեն Հայոց պատմությունն է խմբագրում։
2. Նորմա՞լ եք համարում Մատենադարանում և Ցեղասպանության թանգարանում տեղի ունեցող ոչ հայանպաստ միջամտությունները։ Պատմության մեջ կա՞ արդյոք նախադեպ, երբ ներում և մոռացնել են տալիս սեփական ժողովրդի ցեղասպանությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին և ազգային արժեքների վերացմանը։
3. Ինչու՞ ձեր սիրելի վարչապետը թույլ տվեց, որ Հիմնադրամը շարունակի և ավարտին հասցնի Ստեփանակերտում բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը և կահավորված հանձնի թշնամուն։
4. Եթե այս ամենը տեղի ունենար մինչև 2018-ի Հայաստանում, երբ դուք դեռ ակտիվ ընդդիմադիր էիք, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք։
5. Ինչու՞ իմ հարկադիր պարապուրդը փոխհատուցեց Հիմնադրամը, ոչ թե անձամբ Դուք։ Ինչո՞ւ է ամբիցիոզ տնօրենի պատճառով վարձահատույց լինում Հիմնադրամը։
6. Տարիներ շարունակ նախկիններին քննադատելով և մեղադրելով մտացածին արարքների մեջ, արդյոք այսօր չեք գտնում նմանություն ձեր և նրանց երևակայական կերպարների միջև։
Եվ վերջում, Հիմնադրամում ձեր վստահված անձ-խորհրդականին, չեմ ուզում պատվել և անդրադառնալ, միայն ֆիքսենք, որ ստախոսությունը թուլամորթության նշան է։
Միշտ պայքարելու եմ 2018թ.-ից հետո ի հայտ եկած չարիքի, կեղծիքի, ստի, անարդարության, ամենաթողության և ապազգային դրսևորումների դեմ և դարձյալ հաղթելու եմ։
Այ հիմա ՑՏԵՍՈՒԹՅՈՒ՜Ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը