26 01 2024

Արևմուտքից կա ճնշում ՀՀ վրա՝ սահմանափակել Իրանի հետ հարաբերությունները. Վարդան Ոսկանյան



Իրանական կողմից եկող ուղերձները մի քանիսն են Հայաստանին, դրանցից առաջնայինն այն է, որ Հարավային Կովկասում իր լինելիությունը Իրանը տեսնում է հայկական տիրույթը: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանը մշտապես հստակ արտահայտվել է թուրանական միջանցքի մասին հայտարարություններին, սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ Իրանը մեզ սիրում է, այլ որովհետև դա բխում է իր շահերին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ