23 01 2024

Հայոց պատմության առարկայի անվանափոխումը ավելի շատ դեմ ձայներ է ստանում

Հայոց պատմության առարկայի անվանափոխումը ավելի շատ դեմ ձայներ է ստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երեկ՝ հունվարի 22-ին, հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

Նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և կմնա այնտեղ մինչև փետրվարի 7-ը։

Այս պահի դրությամբ հանրային քննարկումը ընթանում է ընդդեմ այդ որոշման։ Քվեարկողների 82%-ը դեմ է քվեարկել, 18%-ը՝ կողմ։  

Ըստ նախագծի՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, իբր մի քանի ուսուցիչ և գիտնական դիմել են՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու խնդրանքով։

Նշենք, որ մի շարք պատմաբաններ, փորձագետներ արդեն հանդես են եկել քննադատական գրառումներով և հարցազրույցներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ