17 01 2024

Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան

Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փակում են ԳՈՅ թատրոնը։  Չկա ոչ մի պատահականություն․ ապաոգեղենացնում, կազմաքանդում են երկիրը։ Սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված ՀՈԳԵՎՈՐ Հայաստանի դեմ։

 Այսպես՝ օազիս առ օազիս ծվատում են մեզ, մեր ժառանգությունը, ինքնութենական արժեքները, մեզ համախմբող և կազմակերպված ազգ դարձնող ինստիտուտները, մեր պատմությունը, եկեղեցին, ընտանիքը, վաստակը, հեղինակությունները, արժեքաբանությունը։

Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում  են Հայաստանը։

Ու ոչ մի պատահականություն, որ քոչվոր ցեղի, հարյուր տարվա պետության առաջնորդ Ալիևը Երևանը սեփական քաղաք է համարում, Հայաստանն էլ Արևմտյան Ադրբեջան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ