16 01 2024

Հովիկ Աղազարյանը սկզբունքային է միայն կարտոֆիլի դեմ մղվող պայքարում

Հովիկ Աղազարյանը սկզբունքային է միայն կարտոֆիլի դեմ մղվող պայքարում

Ազգային ժողովը հերթական քառօրյանի ժամանակ կողմ քվեարկեց նաև ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքերի նախագծերի փաթեթին: Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 27, ձեռնպահ՝ 6։

Նշենք, որ  նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

Նախագծին կողմ քվեարկեց նաև ՔՊ մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով մինչ այդ դեմ էր օրենքին: Հանձնաժողովում քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կտրուկ դեմ էր արտահայտվել օրենքին՝ ասելով, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ։

«Չեք մտածո՞ւմ, որ դուք բացասական վարքագիծ եք մտցնում մեր երիտասարդների, պատանիների մեջ»,Ամեն ինչ կանեմ, որ այս բովանդակությամբ ձեր նախագիծը չընդունվի»,-ասել էր Հովիկ Աղազարյանը:

Ստացվում է, որ Հովիկ Աղազարյանը անզիջում և սկզբունքային է միայն կարտոֆիլի դեմ մղվող պայքարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ