Մենք տեսնում ենք ապակառուցողական և իրականությունից հեռու հայտարարություններ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին լրագրողի հարցին:
«Տարօրինակ է, որ այդ հայտարարությունները շարունակվում են: Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումը: Այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանի հարցերի լուծմանը: Միգուցե, Հայաստանում ինչ-որ մեկին դա ձեռնտու է: Կարծում եմ, դա փորձ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Եթե կան ապացույցներ, խնդրեմ, կարող եք ներկայացնել: Փաստեր չկան, կա միայն հիստերիա և վիրավորանք: Որևէ մեկն իրավունք չունի վիրավորել մեր խաղաղապահներին, իսկ եթե վիրավորում են, ապա պատասխան կստանան: Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա այս դեպքում ևս Երևանը պետք է ինչ-որ ապացույց, ինչ-որ փաստաթուղթ ներկայացնի»,- ասել է Զախարովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը