11 01 2024

Քաղաքացին չպետք է ափսոսա հարկ վճարել, նա փողը ձախ գրպանից տեղափոխում է աջ. ՊԵԿ նախագահ



Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվողները փետրվարի 1-ից կտուգանվեն: Այս մասին մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Առանց պայմանագրի կամ հայտարարության գույք վարձով տվող մեր հարկ վճարողներին այլընտրանք ենք առաջարկել, ասել ենք՝ եթե ինչ-ինչ պատճառով չեք գրանցել վարձակալության պայմանագիրը, կարող եք հայտարարություն ներկայացնել այն մասին, որ ունեք վարձակալական հարաբերություններ և հաջորդ տարի արդեն ներկայացնել ձեր տարեկան հայտարարագիրը և վճարեք ձեր հարկերը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ