11 01 2024

Կառավարությունը 11 երիտասարդի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը 11 երիտասարդի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը հունվարի 11-ի նիստում որոշում կայացրեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել մի շարք երիտասարդների:

 «Գևորգ Սամվելի Ասլանյանին, Արման Յուրիկի Թադևոսյանին, Դավիթ Նորիկի Հարությունյանին, Էդգար Գուրգենի Ավետիսյանին, Սևակ Արշակ Ղուկասյանին, Մեսրոպ Վարդանի Սահակյանին, Գևորգ Գարեգնի Հարությունյանին, Դավիթ Կարենի Պողոսյանին, Գևորգ Հովիկի Մարտիրոսյանին, Վիգեն Արմենի Սիմոնյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Իսկ Միքայել Գևորգի Հարությունյանն ազատվեց ծառայությունից՝ հաշվի առնելով Միքայել Հարությունյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան:

Նա ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 2-ին: 2016 թվականին ընդունվել և 2020 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան: Նույն թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող: ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից արժանացել է շնորհակալագրերի:

Միքայել Հարությունյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ հասակից, միջազգային ձեռքբերումները՝ 2014 թվականից: 2011 թվականին նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի Պաշտպան» մեդալը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ