Այսօր դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:
«Անկեղծ ասած՝ այդ ելույթի մեջ ես տեսել եմ բազմաթիվ ստեր ու կղծիքներ, ինչպես միշտ։ Բայց պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ-ի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին՝ համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է վերջնական լուծվի ազատ կամարտահայտությամբ»։
ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև Սամվել Շահրամանյանի հետ հանդիպմանը, Ադրբեջանի սպառնալիքներին, ՀՀ արտաքին վերկտորի փոփոխությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը