28 12 2023

Դժվար է ասել՝ այս իշխանությունը որ հարթակ կգնա, բայց որ թռվռում են, դա փաստ է. Սերժ Սարգսյան



Այսօր դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:

«Անկեղծ ասած՝ այդ ելույթի մեջ ես տեսել եմ բազմաթիվ ստեր ու կղծիքներ, ինչպես միշտ։ Բայց պետք է  հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք՝ Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ-ի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր  էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին՝ համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ-ի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է վերջնական լուծվի ազատ կամարտահայտությամբ»։

ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև Սամվել Շահրամանյանի հետ հանդիպմանը, Ադրբեջանի սպառնալիքներին, ՀՀ արտաքին վերկտորի փոփոխությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ