Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում․․․
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամում (հիմնադրամ, որը նոր դասագրքերի պատրաստման և հրատարակման պատասխանատվությունն է ստանձնել), մասնակցայնությունը ուղիղ իմաստով են հասկացել։
Այստեղ դասագրքերը ընտանիքներով են գրում-խմբագրում։
Անդրադարձել եմ 7-րդ դասարանի պատմության աղմկահարույց դասագրքին, որի հեղինակը Սմբատ Հովհաննիսյանն է, իսկ կինը՝ Մարիամ Կարապետյանը, խմբագիրը։
Պարզվում է ընտանեկան կապալի մեկ օրինակ էլ կա, թեև վստահ չեմ, թե վերջինն է։ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի հեղինակային խմբում է «Մասնակցային դպրոց» հիմնադրամի տնօրենը՝ Վահրամ Սողոմոնյանը, իսկ կինը՝ Սաթենիկ Մկրտչյանը, խմբագիրն է։
Սա ի՞նչ տրամաբանություն է։ Սա մաքուր նեպոտիզմ* է։
Կոռուպցիան նաև այսպես է լինում։ Չարաշահել սեփական դիրքն ու հնարավորությունները, աշխատանքային էթիկայի նվազագույն նորմերը։
Ու սրանք, այս բարոյականությամբ ու համոզումներով դասագրքեր են «ստեղծում», մեր երեխաների ու մեր ապագայի արժեքային ողնաշարն են ձևավորում,
Ու սրանք ժողովրդավարությունից են խոսում, հաղթահարված կոռուպցիայից․․․
Հա, դուք այսպես «վերջապես պետություն եք դառնում»՝ ձեր հերոսի համոզումին համահունչ։ Եվ բոլոր ոլորտներում․․․համատարած՝ ոչ պրոֆեսիոնալիզմ, սուտ, մսխված գումարներ․․․
Հ․Գ ՆԵՊՈՏԻԶՄ/կոռուպցիայի բառարանից/․Կողմնակալության ձև՝ հիմնված ծանոթությունների և ընտանեկան կապերի վրա, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորությունները և իշխանությունը՝ իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ նրանից, որ վերջինս չունի համապատասխան որակավորումներ ու արժանիքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը