19 12 2023

NEWS.am-ի լրագրողը մրցանակի է արժանացել միգրացիոն թեմաների լուսաբանմանը նվիրված «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» մրցույթում

NEWS.am-ի լրագրողը մրցանակի է արժանացել միգրացիոն թեմաների լուսաբանմանը նվիրված «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» մրցույթում

News.am-ը գրում է.

«NEWS.am լրատվական գործակալության լրագրող Թագուհի Մելքոնյանը «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթում խրախուսական մրցանակի է արժանացել «Աֆրիկյան երկրներից դեպի Հայաստան քաղաքացիների աննախադեպ հոսք կա․ ինչո՞վ են նրանք զբաղվում այստեղ» վերտառությամբ հրապարակման համար:

Հոդվածում լրագրողն անդրադարձել է Աֆրիկա մայրցամաքի երկրներից Հայաստան տեղափոխված միգրանտներին, նրանց խնդիրներին, ընդունող համայնքներին, վերլուծել վերջին մեկ տարում Աֆրիկյան երկրներից դեպի Հայաստան միգրանտների աննախադեպ հոսքի պատճառները և այլն:

«ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ որակյալ լուսաբանումը խրախուսելն է։ 2010 թվականից ի վեր՝ Հայաստանում փախստականների, բռնի տեղահանված անձանց և միգրանտների խնդիրների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ կազմակերպիչները նպատակ ունեն ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանության և միգրացիայի վերաբերյալ լուսաբանման գործում։ «ՃԱՄՊՐՈՒԿ 2023» լրագրողական մրցույթն իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համաֆինանսավորմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ