18 12 2023

Վլադիմիր Պուտինը մտադիր է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդներին

Վլադիմիր Պուտինը մտադիր է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդների հետ: Այս մասին նա ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որը Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Telegram-ի իր ալիքում: «Կխնդրեի՝ ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների առաջնորդներին, որոնց հետ, հույս ունեմ, հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է Պուտինը:

Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է փոխանցել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգ ժամանելու հրավերը: Իսկ նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ