Ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից նոյեմբերի վերջին ներկայացրած խաղաղ համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղո8դմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
«Առաջարկությունների փաթեթը, որը մենք ստացել ենք Հայաստանից, տարբերվում է նախորդից։ Այն ավելի լավատեսական է»,- ասել է նա։
Բայրամովը նաև արձագանքել է երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու Երևանի առաջարկին. «Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները։ Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը