«Հայաստանի իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այդքան շատ տեղի է ունենում ագրեսիա», -ԱԺ-ում տեղիունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ես Վարդենիսում շատ հաճախ լսում եմ կրակոցներ, դրանք շատ հաճախ կոչում եմ «խաղաղության կրակոցներ», ու այդ կրակոցների տակ գիշերում է սահմանամերձ բնակչության մեծամասնությունը, և հաշվի առնելով այդ իրողությւոնը ես ուղղակի չեմ հավատում այդ խաղաղաությանը»,- նշեց նա։
«Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում, չեմ հավատում նաև, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո դա կպահպանվի, որովհետև մենք նման փորձ ունենք»,- ասաց Թովմասյանը:
Խոսելով գերիների վերադարձման մասին պատգամավորն ասաց.
«Ուրախ եմ, որ գերիները վերադառնում են, բայց տխուր է արձանագրել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից որևէ մեկը վերադարձողների ցուցակում չկա: Ադրբեջանը , երբ «բարի կամք է դրսևորել» ու բաց է թողել հայ գերիներին, հետո պարզել ենք դրա դիմաց քարտեզներ են տրվել , զիջումների են գնացել… Որոշ ժամանակ պետք է անցնի, որ հասկանանք, թե այս անգամ ինչ զիջումների են գնացել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը