«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, խախտելով այդ փաստաթղթի դրույթները, Ադրբեջանը հայ զինծառայողներ է գերեվարել, միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների կոչերն արհամարհել է։
«Ապօրինի գերեվարված մարդկանց փոխանակում է երկու հանցագործի հետ, դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում Հայաստանից, և դա մի հատ էլ ցույց է տալիս որպես բարեգթության ժեստ։ Եվ այստեղ ինչ-որ մարդիկ այդ նույն երգը երգում են, որ՝ տեսեք, Ադրբեջանը զիջման գնաց, նշանակում է՝ մենք իր հետ կարող ենք խաղաղություն էլ կնքել»,- ասաց նա։
«7 օր է մարդկանց չի վեադարձնում պատկերցնո՞ւմ եք անունները կան, սպասողական վիճակ է, բայց սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն գալուց առաջ պետք է լինի համաձայնության ապահովման երաշխիք»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը