08 12 2023

Անտեսելով ԱՄՆ-ի պահանջները՝ կարող են սանկցիաներ կիրառվել նաև Ալիևի վրա․ Թերեզա Երեմյան. Alphanews.am



Alphanews.am-ը գրում է․ Օ՛Բրայենի այցը Ադրբեջան հակասում է նրա հայտարարություններին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ԱՄՆ Հայ դատի կառավարության հետ հարցերով տնօրեն Թերեզա Երեմյանը։

«Օ՛Բրայենը հայտարարել էր, որ բարձր մակարդակի բոլոր հանդիպումները Ադրբեջանի հետ չեղարկվել են, բայց նրա այցը Ադրբեջան հակասում է այդ հայտարարություններին։ Չնայած նրա այցը կարող է և նպաստել է գերիների արձակմանը։ Այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելն աշխատում է, և պետք է շարունակել, հետագայում արդյունքի հասնելու համար։ Հայ դատի հանձնախմբի բոլոր աշխատանքները ճանապարհ են, ճանապարհ են դեպի Ադրբեջանին պատժելու»,- ասաց Երեմյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի պահանջներին չհետևելու դեպքում սանկցիաներ կկիրառվի նույնիսկ Ալիևի վրա։

«Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու բանաձևը պետք է հաստատվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում։ Եթե այն չհաստատվի, նախագահ Բայդենի ադմինիստրացիան կարող է շարունակել օգնել Ադրբեջանին՝ զինտեխնիկա տրամադրելով։ Համենայն դեպս այս նախագծով 2023-ին Ադրբեջանին օգնություն չի տրամադրվի, բայց 2024-25 թթ-ին կարող են մտքները փոխել և օգնել։

Եթե Ադրբեջանը հետևի ԱՄՆ-ի խոսքին և խախտումներ չանի, հետագայում այդ սանկցիաները կհանվեն։ Իսկ եթե ոչ, ապա նոր սանկցիաներ կկիրառվեն, և դրանք կազդեն ոչ միայն երկրի վրա, այլև այն գեներալների, ղեկավարների վրա, որոնք մասնակցել են արցախյան այս ցեղասպանությանը, դրանք կազդեն նույնիսկ Ալիևի վրա»,- եզրափակեց Երեմյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ