07 12 2023

Սնուփ Դոգի համերգի շուրջ նորից բանակցություններ են տարվում. նախարար



Լրագրողները կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեցին, թե այն մշակութային միջոցառումը՝ Սնուփ Դոգի համերգը, որի արժեքը 2մլդ դրամ էր, ի վերջո, տեղի ունենալո՞ւ է, թե՞ ոչ։

«Այո՛, տեղի ունենալու է հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները, և այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպի միջոցառումը, բանակցություններից հետո կհայտնի նոր ժամկետների մասին։ Նախնական քննարկվում է, որ դա կարող է լինել մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետը կհայտնեն իրենք՝ բանակցությունների ավարտից հետո»,-նշեց Անդրեասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ