Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանին առաջարկել է բանակցություններ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին կամ չեզոք երրորդ երկրում: Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նիստում իր ելույթի ժամանակ Բայրամովն ասել է նաև՝ «ՀՀ-ի հետ խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացում կան որոշակի դժվարություններ ու մարտահրավերներ»:
«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը… Երևանն անհիմն դանդաղեցնում է այդ գործընթացը, և մի շարք երկրներ փորձում են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նախագծել իրենց աշխարհաքաղաքական խաղերը: Չնայած դրան՝ Ադրբեջանը վճռական է տրամադրված խաղաղության օրակարգում առաջընթացի հասնելու հարցում»:,-ասել է Բայրամովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը