30 11 2023

Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․. Լիլիթ Գալստյան

Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․. Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ՀՀ դատաիրավական համակարգը դարձել է իշխանության քաղաքական ռեպրեսիայի, հետապնդումների, հաշվեհարդարի ու վրեժխնդրության գործիքը։

Առաջնահերթությունը քաղաքական այլախոհներին, քաղաքացիական ու քաղաքական կեցվածք դրսևորողներին լռեցնելն է, և ոչ՝ օրենքն ու արդարադատությունը։

Հերթական հետապնդման է ենթակվում Բրյուսովի նախկին պրոռեկտոր Ցոլակ Արամի Ակոպյանը։ Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննում է Ցոլակ Ակոպյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Ց․ Ակոպյանը հիմա էլ մեղադրվում է ամփոփաթերթիկում իր ստորագրությունը դնելու համար։ Հիշեցնեմ, որ նա այդ պահին եղել է տվյալ ֆակուլտետի դեկանը։

Նաև հիշեցնեմ, որ Բրյուսովն այն ԲՈԻՀ-ն է, ուր ռեկտորի օրինական, կայացած ընտրությունները չեղարկվեցին կամ չվավերացվեցին ԿԳՄՍ նախարարության կողմից, և ոստիկանական հոծ շարքերով շենք ներխուժեց ռեկտորի իշխանահաճո պաշտոնակատարը, ով ընտրություններում բավարար ձայներ չէր հավաքել։

Սա այն Բրյուսովն է, ուր աշխատանքից հեռացրել կամ պաշտոնազրկել են այլախոհ տասնյակ դասախոսների․․․․

Անվերջ ամոթի, ապօրինության և անպարկեշտության շարան․․

Քաղբանտարկյալների, ոստիկանապետության ու բռնությունների ժամանակներ, փոքր մարդանց եղկելի ժամանակներ․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ